Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլենի գնահատմամբ` Թուրքիայում «Բալյոզ» հեղաշրջման ծրագրի առնչությամբ իրականացված աղմկահարույց ձերբակալությունները մտահոգիչ են: Ըստ նրա` Եվրոպական միությունն ուշադրությամբ հետեւում է «Էրգենեկոնի» գործի դատավարությանը: Ֆյուլենը նշել է նաեւ, որ բանակ-իշխանություն հարաբերություններում պետք է հասնել Եվրամիության չափանիշներին: Ի տաբերություն ԵՄ-ի, ԱՄՆ-ը ամենեւին էլ մտահոգված չէ Թուրքիայում տեղի ունեցած ձերբակալությունների առնչությամբ: «Բնականաբար, մենք հասկանում ենք այն, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայում, եւ ցանկանում ենք, որպեսզի այդ գործընթացը լինի թափանցիկ եւ թուրքական օրենքներին համահունչ: Նման թեմաները նորություն չեն Թուրքիայի քաղաքական եւ հասարակական զարգացումներում: Կարծում եմ` հատուկ մտահոգության կարիք չկա»,- երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին: