Հայտնի փոփ-աստղ Էլթըն Ջոնը հայտնել է, որ շուտով կբեմադրվի իր ստեղծագործական բարդ ուղու մասին պատմող բալետային մի ներկայացում: Այս մասին հաղորդել է «Los Angeles Times»-ը: Էլթըն Ջոնը պատմել է, որ բալետը համասեռամոլական էրոտիկ բեմադրություն պետք է լինի, որի ընթացքում կներկայացվեն հայտնի բրիտանացի երաժշտի ստեղծագործական կյանքի ամենամռայլ դրվագները, այդ թվում՝ Էլթըն Ջոնի՝ թմրադեղերից կախվածության դեմ պայքարի մասին: Բեմադրության ընթացքում կհնչեն Էլթըն Ջոնի եւ նրա երգերի համահեղինակ Բեռնի Թոփինի 15 կատարումներ: Բեմադրությունը կկոչվի «Love Lies Bleeding»: Բալետի պրեմիերան տեղի կունենա այս տարվա մայիսին Կանադայում: