Կարկանդակ տավարի լյարդով

25/02/2010

Անհրաժեշտ է. 1 կգ խմորիչով պատրաստված խմոր, 300 գ տավարի լյարդ, 1 բաժակ հնդկաձավար, 2-3 ճ. գ. կարագ, 1-2 գլուխ սոխ, 3 եփած ձու, աղ, սեւ պղպեղ: Լյարդը եւ սոխը մանր կտրատել, կարագով տապակել, աղ ու պղպեղ անել: Հնդկաձավարը եփել աղով համեմված ջրի եւ մանր կտրատած ձվի հետ, ավելացնել տապակած լյարդի զանգվածին: Խմորն օվալաձեւ գրտնակել կարագով եւ ալյուրով պատած տապակի վրա, վրան տարածել միջուկն ու ծայրերը ամրացնել իրար ու մի քիչ հանգստանալուց հետո տեղափոխել ջեռոց ու եփել` մինչեւ վարդագունելը: