Դիսբակտերիոզը բուժելու մի քանի ժողովրդական միջոց

25/02/2010

– 50 գ կանաչ թեյը լցնել 1 լիտր եռջրի մեջ, թրմել 30 րոպե, ապա 40 րոպե եփել մարմանդ կրակի վրա` պարբերաբար խառնելով: Հետո քամել, իսկ թեյի մնացած խոտի վրա նորից 0,5 լիտր եռջուր լցնել ու եփել եւս 20 րոպե թույլ կրակի վրա ու նորից քամել: Այս երկու թուրմերը խառնել իրար եւ պահել սառնարանում: Խմել օրվա մեջ 3-4 անգամ 1 ճաշի գդալով, ուտելուց 30 րոպե առաջ:

– Խնկեղեգի արմատներից, կաղնու կեղեւներից, հնդկացորենի խոտից, կաղամախենու կեղեւից, բադանի արմատներից հավասարաչափ խառնուրդ պատրաստել: Հետո այս խառնուրդից 2 ճաշի գդալ լցնել 0,5 լիտր եռջրի մեջ ու թողնել մինչեւ առավոտ: Օրվա մեջ խմել 3-5 անգամ` 0,5 լիտրից: Իսկ բուժումը շարունակել 2-3 ամիս: