Սադրանք

23/02/2010

ՀԱԿ-ը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որտեղ փետրվարի 18-ին ՀԱԿ երիտասարդների երթի ժամանակ Ոստիկանության գործողությունները որակել է որպես սադրանք: Ըստ ՀԱԿ-ի` Ոստիկանությունը հերթական անգամ գերազանցել է իր լիազորությունները եւ երթի նկատմամբ դիմել ապօրինի գործողությունների: «Արտաքին քաղաքական ձախողումների ծանրացող բեռի տակ, ներսում սոցիալական ընդվզման բարձրացող ալիքից տագնապած, վարչախումբը կորցրել է ինքնատիրապետումը ու դիմում է հոգեվարք ենթադրող ոչ ադեկվատ քայլերի: «ՍԻԼ» կոնցեռնի գրասենյակ ներխուժելուց հետո սա արդեն երկրորդ նմանօրինակ դեպքն է: Նման մեղկ գործողություններով նա փորձում է ահաբեկչական մթնոլորտ ստեղծել՝ հնարավորինս նվազեցնելու համար Մարտի 1-ին նշանակված համահանրապետական հանրահավաքի մասնակիցների թիվը: Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, դա հանգեցնում է տրամագծորեն հակառակ արդյունքի»,- ասված է հայտարարության մեջ: