Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը ժամանել է Թբիլիսի: Վրաստանի մայրաքաղաք մեկնելուց առաջ Հոլբրուքը հայտարարել է, թե նպատակ չունի վրացական իշխանությունների հետ քննարկել հարավօսական եւ աբխազական խնդիրները: «Իմ միակ նպատակը Աֆղանստանում ստեղծված իրավիճակը քննարկելը, ինչպես նաեւ Աֆղանստանում տեղակայված վրացական զորախմբի գործունեության մասին խոսելն է»,- ասել է նա: Չնայած դրան, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մամուլի խոսնակը հայտարարել է, թե Հոլբրուքի հետ հանդիպման ընթացքում վրաց պաշտոնյաները կարծարծեն նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման: