Կողմ է

23/02/2010

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ ինքը կողմ է քվեարկելու գազի սակագների բարձրացմանը: «Ես որեւէ հիմք չունեմ չհավատալու իմ աշխատակազմին, որն այդ հաշվարկները կատարել է: Ինքս մասնակցել եմ այդ քննարկումներին եւ բավականին լավատեղյակ եմ եւ անպայման կողմ կքվեարկեմ որոշմանը, որովհետեւ դա օբյեկտիվ անհրաժեշտություն է»,- ասել է նա: