Հետաքրքիր առաջարկ

23/02/2010

Վրաստանի «Ազատության ինստիտուտ» հեղինակավոր հասարակական կազմակերպությունը, որը խորհրդատվություն է տրամադրում «Միասնական ազգային շարժում» իշխանամետ կուսակցությանը, հանդես է եկել Վրաստանը նահանգների բաժանելու առաջարկով: Առաջարկը ներկայացրել են սահմանադրական հանձնաժողովին, որն աշխատում է նոր Հիմնարար օրենքի ստեղծման ուղղությամբ: Ծրագրվում է Վրաստանում ստեղծել Սենատ, որտեղ ամեն նահանգ կունենա երեքական ներկայացուցիչ: