Նոր շեշտադրումներ

19/02/2010

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ա1+»-ին տեղեկացրել է, որ մարտի 1-ին մեծ հանրահավաք են կազմակերպելու, որի ժամանակ հնչելու են նոր շեշտադրումներ: «Մարտիմեկյան իրադարձություններից արդեն անցել է երկու տարի: Հիմա արդեն բավականին ասելիք կա այդ իրադարձությունների ճշմարտության բացահայտման համար»,- ասել է նա` հավելելով, որ այդ օրն իրենք անդրադառնալու են նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակին եւ ժողովրդին հուզող խնդիրներին: «Հանրահավաքի իրազեկման միջոցը միայն տպագիր մամուլն է եւ թռուցիկները, քանի որ հեռուստատեսությունները լինելով իշխանությունների վերահսկողության տակ` այդ փաստին չեն անդրադառնում: Մենք արդեն պատրաստել ենք քարոզչանյութեր եւ շուտով դրանք կբաժանենք բնակչությանը»,- ասել է Զուրաբյանը: