Երեկ Իտալիայի Սենատը «Հարավային Կովկասի իրադրության մասին» բանաձեւ է ընդունել, որտեղ հիշատակվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Բանաձեւում նշվում է, որ Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Հիշեցնենք, որ Բանաձեւի նախագիծը Սենատի օրակարգ էր բերվել դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին: