Մերժել է

19/02/2010

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել է հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկելու, այնուհետեւ հարակից զեկույցի տեսքով այն ներկայացնելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության առաջարկը: Այս մասին երեկ հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Քանի որ արձանագրություններն անդրադառնում են քաղաքական, տնտեսական, ֆինանսական, սոցիալական եւ այլ ոլորտների, այստեղ է, որ մենք գտնում ենք, որ այդպիսի բազմաշերտ արձանագրությունները արժե, որ քննարկվեն բոլոր հանձնաժողովներում»,- նշել է նա: Ի դեպ, ըստ Լ. Ալավերդյանի, ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը համաձայն է եղել, որ արձանագրությունները քննարկվեն նաեւ իր ղեկավարած հանձնաժողովում: