Կրկին սպառնում են

19/02/2010

Եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ, դա կխարխլի թուրք-ամերիկյան հարաբերությունները: Այս մասին, Cihan գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ, Թուրքիա-ԱՄՆ բարեկամության խմբի նախագահ Սուաթ Քընըքլըօղլուն:

«Այդ բանաձեւի ընդունումը մեծ վնաս կհասցնի մեր երկկողմ հարաբերություններին, եւ մենք հուսով ենք, որ կոնգրեսականները որոշում կայացնելուց առաջ հաշվի կառնեն մեր ռազմավարական հարաբերությունների կարեւորությունը»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն օրակարգ բերելը բացասաբար կազդի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: