Ռուսաստանն ու Վրաստանը, վաղ թե ուշ, կվերադառնան նորմալ, լիարժեք հարաբերությունների: Այս մասին երեկ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Այլ բան լինել չի կարող»,- պնդել է նա: Միաժամանակ նա հայտարարել է, որ Վրաստանի գործող նախագահը «պերսոնա նոն գրատա» է Ռուսաստանի համար: «Վրաստանի գործող նախագահի հետ ես անձամբ որեւէ գործ չեմ ունենալու»,- հայտարարել է Մեդվեդեւը: