Միջին աշխատավարձն աճում է

07/09/2005

2005թ. հունվար-հունիս ամիսների կտրվածքով Հայաստանում միջին ամսական
աշխատավարձը կազմել է 49.762 դրամ, ինչը 2004թ. նույն ժամանակահատվածի
համեմատությամբ 23,5%-ով ավելի է: Այս մասին ARKA գործակալությանը
հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Ընդ որում,
բյուջետային հիմնարկներում աշխատավարձը կազմել է 33.959 դրամ, որ 31,7%-ով
ավելի է 2004 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ոչ բյուջետային
հիմնարկներում միջին ամսական աշխատավարձը կազմել է 62.314 դրամ (18,8%-ով
ավելի 2004 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ):

Հայաստանի բնակչության եկամուտները 2005թ. հունվար-հունիս ամիսների
կտրվածքով 2004 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել են
12,3%-ով, իսկ ծախսերը՝ 8,3%-ով: