Ինչպե՞ս կերակրել փոքրիկներին

19/02/2010

Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ փոքրիկի համար իդեալական սնունդը մայրական կաթն է: Չնայած մասնագետների ջանքերին, որոնք փորձում են վերարտադրել մայրական կաթի սննդային բաղադրիչների հարաբերակցությունը, միեւնույն է, արհեստական կաթը մնում է երեխայի օրգանիզմի համար ընդհանրապես հեղուկ, որն ընդամենը քաղցը հագեցնելու միջոց է: Այն չի պաշտպանում երեխային հիվանդություններից, չի խթանում նրա օրգանների եւ մտավոր ունակությունների զարգացմանը եւ, վերջապես, որ ամենակարեւորն է` չի նպաստում մոր եւ երեխայի միջեւ կապի հաստատմանը: Թեկուզ կաթնային խառնուրդներում չկան կենդանի լեյկոցիտներ, պաշտպանական նյութեր, մարսողական ֆերմենտներ, եւ փոքրիկը մեծ ուժ է ծախսում իր օրգանիզմից թունավոր ու անպետք նյութերը հեռացնելու համար, բայց, այնուամենայնիվ, կրծքի կաթից զրկված փոքրիկ մանկիկի համար ամենաընդունելի սնունդը այս խառնուրդներն են: Պետք է աշխատել գոնե այնպիսի կաթնախառնուրդներ ընտրել, որոնք ալերգիաներ չեն առաջացնում: Շատ մայրիկներ, հատկապես առաջին երեխան ունենալուց հետո, խուճապահար են լինում` մտածելով՝ «իսկ ինչպե՞ս հասկանամ, երեխան թերսնվա՞ծ է, թե՞ գերսնված»: Երեխայի թերսնման նշաններն են` նորմայից պակաս քաշի աճը, մեզի քիչ քանակությունը, թուլացած կնճռոտ մաշկը, մշտական լացը: Երեխայի գերսնման նշաններն են` ամեն կերակրումից հետո փսխումը, զկրտոցը, կերակրելուց անմիջապես հետո լացով ոտքերի ձգումը դեպի լարված փորիկը, ինչպես նաեւ քաշի արագ աճը: