Թբիլիսին 40 մլրդ դոլար է պահանջում

19/02/2010

Վրաստանի իշխանությունները մտադիր են Ռուսաստանի դեմ հայցով դիմել միջազգային դատարան` պահանջելով 40 մլրդ դոլար փոխհատուցում այն վնասի դիմաց, որ այդ երկիրը, վրացիների հավաստմամբ, 90-ականներից հասցրել է Աբխազիայում եւ Օսիայում իր գործողություններով: Բացի անմիջական կորուստներից՝ ռազմական բնագավառում Վրաստանը վկայակոչում է անուղղակի վնասները` հասցված տնտեսությանը: Ինչպես հայտնի է, դեռ մի քանի տարի առաջ վրացական խորհրդարանում ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը պետք է հաշվեր այդ վնասները: