Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Ֆաթիհ Մեթինն ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իրենց կուսակցությունն իշխանության գալու առաջին օրվանից ձգտել է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, եւ գործընթացի սկսվելը պայմանավորված է ոչ թե արտաքին ճնշումներով, այլ ներքին ցանկությամբ: Նա ընդգծել է, որ Թուրքիայի վրա ճնշումներ չեն կարող գործադրել ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը, քանի որ այդ երկիրն ունի իր կշիռը, եւ որեւէ արտաքին ուժ չի կարող ստիպել Թուրքիային զիջումների գնալ: