Փետրվարի 14-ին, Ռուսաստանի Նիժնի Տագիլում, «Բելկա ի կամպանիա» ընկերությանը պատկանող ինտերնետ-սրճարանում մի անձ որսորդական հրացանով կրակ է բացել եւ մահացու վիրավորել տեղի բնակիչ, 1975թ. ծնված, ազգությամբ հայ Վադիմ Խանվալադյանին, որը որպես երգիչ աշխատում էր հարեւանությամբ գտնվող «ԽՏՐՈսս» սրճարանում: Շտապ օգնությունը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հարուցվել է քրեական գործ: Պարզվել է կրակողի ինքնությունը. նա տեղի բնակիչ, 1967թ. ծնված ադրբեջանցի է: Աշխատանքներ են տարվում նրան ձերբակալելու ուղղությամբ: Ոստիկանները դիմել են նաեւ սփյուռքի ներկայացուցիչներին` կասկածյալին գտնելու համար: