Գերազանցում են

17/02/2010

Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախաձեռնության տակ ստորագրած` Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամների թիվն այս շաբաթ գերազանցել է 250-ը: «Early Day Motions» անունով նախաձեռնության տակ, փաստորեն, ստորագրել է բրիտանացի պատգամավորների մեծ մասը:

Ընդհանուր թվով 646 պատգամավորներից միայն 495-ն ունի ստորագրություն դնելու իրավունք, մնացած 151-ը, ովքեր այլ պաշտոններ էլ են զբաղեցնում, նման իրավունք չունեն: