Թող միայն փորձեն

14/02/2010

«Ես ԵԿՄ շարքային անդամ եմ: ԵԿՄ հավերժ նախագահը Վազգեն Սարգսյանն է: Համոզված եմ, որ այդ կառույցը կարեւոր կառույց է հայկական իրականության մեջ ու պիտի այդպես էլ մնա: Անկախ ամեն ինչից՝ ես այդ կառույցի համագումարին մասնակցելու եմ»,- երեկ մեր թղթակցին ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ԵԿՄ համագումարը տեղի է ունենալու փետրվարի

16-ին: Բացի այդ, որոշ լուրերի համաձայն՝ իշխանությունները որոշել են ԵԿՄ շարքերը վերադարձնել 2008թ. հեռացած գեներալներին եւ արհեստականորեն ուժեղացնել այդ կառույցը: «Թող փորձեն անել, մենք էլ կփորձենք այդ պրոյեկտների դիմացը կանգնել: Համենայնդեպս, ձեռքերս ծալած չեմ էլ նստի: Ես շատ եմ ուզում, որ ԵԿՄ-ն ուժեղանա: Բայց այն արհեստականորեն չի ուժեղանում ու թուլանում է: Ովքեր այդպիսի բան են մտածում, իրենք «Երկրապահի» ոչ թե լավն են ուզում, կամ այդ կառույցի կայացումն են ուզում, այլ հակառակն են ուզում: Իսկ այդպես ուզողները քիչ չեն»,- ասել է Ա.Սարգսյանը: