Լիահույս է

14/02/2010

«Հայ-թուրքական հարաբերություններն էին եւ միջսահմանային ռեգիոնալիզմը» թեմայով երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ասել է. «ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մեծ ջատագով է, եւ մենք լիահույս ենք, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»: Ըստ դեսպանի, սահմանի բացումը կնպաստի Հայաստանի բարօրությանը: «Ոչ մի երկիր չպետք է կախված լինի միայն մեկ միջանցքից: Սահմանի բացումով կվերանա մեկուսացումը, տնտեսական ու տրանսպորտային ծախսերը կնվազեն, կաճի մրցակցությունը, հայաստանյան ապրանքների որակը կբարձրանա, եւ Հայաստանի առջեւ կբացվի 70 միլիոնանոց շուկա: Սահմանի բացումը կարեւոր է նաեւ Հայաստանի` Եվրամիությանն ինտեգրման տեսանկյունից»: