Տե՛ր է

14/02/2010

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղած պատասխան ուղերձում ինքն ընդգծել է տրված խոստումներին տեր կանգնելու անհրաժեշտության մասին: «Մեզ համար անընդունելի է արձանագրությունների դրույթներից որեւէ մեկի փոփոխությունը, դրանք վերաշարադրելու ցանկացած դրսեւորում»,- ասել է Թուրքիայի նախագահը: