«ԼՂՀ հակամարտությունը շատ սուր է: Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմն այն շատ սուր է ընկալում: Սակայն այնպիսի զգացում ունեմ, որ ներկա դրությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ լուրջ առաջխաղացումներ չկան: Միակ բանը, որ չեմ ցանկանում, պատերազմն է, սակայն, դժբախտաբար, իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակը չի բացառվում»,- 1news.az-ին տված հարցազրույցում` անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, հայտարարել է ՌԴ Հանրային պալատի անդամ, հայտնի վերլուծաբան Նիկոլայ Սվանիձեն: Ըստ նրա` հակամարտության խաղաղ կարգավորումն արագ չի կարող լինել, քանի որ կողմերը շատ բեւեռացված են, եւ հնարավոր չէ կողմերից որեւէ մեկին բավարարել: «Անհրաժեշտ է մշտական երկխոսություն: Կրկնում եմ` եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն լինի, ապա ինչով էլ այն ավարտվի, դա կնշանակի Ռուսաստանի քաղաքական պարտությունը»,- ասել է նա: