Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին այս ամիս այցելելու է Ադրբեջան: Ըստ ԱՊԱ-ի աղբյուրների` Սեմնեբին այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին այլ հարցերի թվում քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։