Հարավկովկասյան տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ պայմաններում, բանակցային ճանապարհով, փոխզիջումային տարբերակով` իհարկե, հարգելով միջազգային բոլոր նորմերը: Երեկ ֆրանսիացի իր գործընկերոջ` Է. Մողինի հետ երկկողմ համագործակցության փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ի դեպ, հանդիպման ընթացքում Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության խթանման համար երկուստեք կարեւորվել են նաեւ ՆԱՏՕ-ի` գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները: