Բրյուսելում այսօր Եվրամիությունն արտակարգ տնտեսական համաժողով է հրավիրում, որպեսզի քննարկի, թե ինչպես դիմակայել տնտեսական ճգնաժամի երրորդ ալիքին, որն ամենածանրն է եվրագոտու 11 տարիների պատմության մեջ: Եվրագոտին այսօր դարձել է համաշխարհային տնտեսության ամենաթույլ օղակը: Ճգնաժամի երրորդ ալիքը համակել է Եվրոպան 2010 թվականի սկզբին: Այն փաստորեն 2008-2009թթ. հակաճգնաժամային մեթոդների չարաշահման արդյունք է եւ ունի 2 բաղադրիչ` բյուջետային դեֆիցիտ եւ գործազրկություն: