«Ազատություն» ռ/կ խնդրանքով ՀՀ ԱԳՆ խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը երեկ անդրադարձել է մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայանալիք Հայոց ցեղասպանության ճանաչման (թիվ 252 բանաձեւի) քվեարկությանը:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը բազմիցս արտահայտել են Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը: Մասնավորապես, Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի վերաբերյալ մեր տեսակետը արտահայտվել է ՀՀ նախագահի անցած տարվա հոկտեմբերի 10-ի ուղերձում: Վերջերս «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում արտգործնախարարը նույնպես անդրադարձավ այդ հարցին: Հավելելու որեւէ բան չունեմ»,- ասել է Տ. Բալայանը: