Դրդել է մեկ այլ ուսանո՞ղ

11/02/2010

«Ոստիկանության ակադեմիայի 5-րդ հարկից իրենց ցած նետած 1-ին կուրսի կուրսանտի գործի հետ կապված՝ արդեն ձերբակալվել է նույն ակադեմիայի մի կուրսանտ, որն իր գործողություններով, արարքով, կարծես թե դրդել է նրան դիմել այդ գործողությանը»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ խոսքը 17-ամյա Վիլիկ Գրիգորյանի մասին է, ով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել հունվարի 19-ին, ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության բացակայությամբ: Ա. Սարգսյանի հավաստմամբ` Դատախազութան քննիչներից հատուկ խումբ է ձեւավորվել, որը զբաղվում է գործի քննությամբ: Գործն իր հսկողության տակ է վերցրել նաեւ ՀՀ նախագահը: