«Վանո Սիրադեղյանի հետախուզությունը շարունակվում է, թեեւ ներկա պահին որեւէ նորություն չկա»: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Ինտերպոլի աշխատանքները, կարծում եմ, նորմալ կազմակերպվում են: Այսօր մեր ինտերպոլը սերտ համագործակցում է բյուրոյի մնացած բոլոր մասնակից երկրների հետ: Բավականին ցուցանիշներ ունենք, բայց Վանո Սիրադեղյանի հետ կապված ցուցանիշ չունենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ է շուրջ 9 տարի: