Խաշխաշով (մակով) բարակաբլիթներ

11/02/2010

Կես բաժակ տաք կաթի մեջ լցնել 100 գ աղացած խաշխաշ եւ 1 բաժակ չամիչ ու խառնել այնքան ժամանակ, մինչեւ զանգվածը խտանա: Հետո ավելացնել շաքարավազ՝ ըստ ճաշակի, ու թողնել, որ սառչի: 1 տուփ կաթնաշոռը խառնել 2 ձվի դեղնուցի հետ ու ավելացնել նախկին զանգվածին: Ապա ստացվածը լցնել բարակաբլիթի շերտերի մեջ, փաթաթել ու թեթեւ տապակել: