ԵԽ ԽՎ` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Անդրես Հերկելն ու Ջոզեֆ Դեբոնո Գրեհը այցով գտնվում են Ադրբեջանում: Համազեկուցողների Ադրբեջան այցելելու որոշումը կայացվել է Փարիզում` Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ` 2009թ. դեկտեմբերի 17-ին: Այցի շրջանակներում նախատեսվում են համազեկուցողների հանդիպումները խորհրդարանի ղեկավարի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, ԿԸՀ եւ Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի նախագահների, օմբուդսմենի աշխատակազմի ղեկավարի եւ ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ: Նաեւ հանդիպելու են կառավարող եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, լրագրողների եւ հ/կ-ների ներկայացուցիչների հետ: