Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Հին դեղատոմսեր գլխավորի մասին
Կյանքի ժամանակակից ռիթմը, ցավոք, թույլ չի տալիս ուշադրություն դարձնել սրտի կողմից ուղարկված փոքրիկ տագնապներին: Եվ իսկապես, հնարավո՞ր է չգնանք աշխատանքի, եթե թեթեւակի շնչարգելություն ունենք կամ այտուցված են մեր ոտքերը: Բնականաբար` ոչ: Սակայն պետք է ուշադրություն դարձնել օրգանիզմի, հատկապես սրտի կողմից անհանգստացնող ցանկացած փոքրիկ խնդրի: Պետք է աշխատել ամրացնել սիրտը, իսկ դա անելու համար առաջին հերթին պետք է չվնասել այն: Օրինակ` հետեւել սննդին, որպեսզի անոթները մաքուր լինեն: Տապակած, ճարպոտ, քաղցր սննդատեսակների մասին պետք է ընդհանրապես մոռանալ, հատկապես` 35-ից հետո: Սիրտը մկանային համակարգ է, որը պետք է վերականգնել ոչ միայն սնունդի, այլ նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով: Ֆիզիկական ծանրաբեռնվածություն ասելով` պետք չէ միայն հասկանալ վազելը: Շատ օգտակար է նաեւ առավոտյան զբոսանքը: Իսկ սիրտը որպես մկանային օրգան, սկսում է վերականգնվել:
Սրտի սնուցման համար մասնագետներն առաջարկում են ուտել շատ հետաքրքիր աղցան` պատրաստված խուրմայով: Խուրման, խնձորը պարունակում են այն բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնք ակտիվ մասնակցություն ունեն սրտամկանի վերականգնման գործում:
Պետք է խուրման ու խնձորը կտրատել մանր կտորներով, ինչպես բոլոր աղցաններում: Ոչ մի մթերքի վրայից կարիք չկա կեղեւը հեռացնել: Առանձին ափսեի մեջ կտրատել սոխը` բարակ օղակներով, ու վրան ճզմել կիտրոնի հյութ, թողնելով այսպես 10-15 րոպե, որից հետո սոխը մի քիչ ձեթի հետ ավելացնում ենք աղցանին: Այն եւ՛ համեղ է, եւ՛ շատ օգտակար:
Խուրման շատ անհրաժեշտ միկրոէլեմենտներ ու վիտամիններ է պարունակում: Սրտից գանգատվողներին խորհուրդ է տրվում ուտել շատ գազար, կարմիր բողկ, խուրմա եւ ալոճ: Այս բաղադրությունը, կարելի է ասել, անփոխարինելի դեղ է սրտի համար:
Շատ օգտակար է առյուծագու, երիցուկի, հնդկացորենի խոտ եւ ճահճային անմեռուկ (ՑՐՈՉօ րտՏՐօՔՈ Ռ րցՔպվՌՓօ ոՏսՏՑվՏռ) դեղաբույսերի խառնուրդից պատրաստած թուրմը: Այս ամենից վերցնում ենք 1-ական թեյի գդալ ու վրան լցնում 1 լիտր եռջուր: Թողնում ենք 15 րոպե, քամում շատ մանր ցանցե քամիչով: Այս թուրմը կարելի է խմել օրը 2 անգամ՝ բաժակի 1/3-ից: Այս բուժման կուրսը 3 շաբաթ է: Կարելի է 2 շաբաթ ընդմիջում տալ ու նորից կուրսը կրկնել:
Սրտի սեզոնային առիթմիաների ու լարվածության դեպքում խորհուրդ է տրվում մի հրաշալի հապավում` կատվախոտ, կորվալոլ, առյուծագի եւ ալոճ` ԿԿԱԱ: Իհարկե, նման խառնուրդի կարիքը կարող է զգացվել մի քիչ ավելի լուրջ դեպրեսիաների դեպքում:
Օրինակ` հոլիվուդյան դերասանուհիներից շատերը գտնում են, որ որպեսզի սիրտը անխափան աշխատի՝ պետք է կերակրացանկից ընդհանրապես հանել աղը: Բոլոր ճաշատեսակներն էլ կարելի է պատրաստել առանց աղի: Բացի աղից, պետք է բացառել նաեւ տապակած սննդատեսակները: Եվ անոթները մաքրելու համար խորհուրդ են տալիս մի բաղադրատոմս, որը պատրաստվում է ցորենի թեփից, որը պետք է հարիչով հարել, մինչ կդառնա միատարր զանգված: Ավելացնել ըստ ճաշակի սխտոր, 1 գդալ բուսական յուղ եւ կիտրոնի հյութ: Այս ամենին կարելի է ավելացնել մանրացրած կանաչի (տեսակն՝ ըստ ցանկության) եւ ուտել: Կարելի է այս խառնուրդը պատրաստել ոչ ամեն օր:
Կարելի է նաեւ շնչառական վարժություններ կատարել, որն օգնում է սրտամկանի ճիշտ աշխատանքին: Օդը ներս քաշել քթանցքերն ու ականջի անցքերը փակել: Այս ձեւով մի քանի անգամ կքանստել: Այս վարժությունը կարգավորում է սրտի աշխատանքը առիթմիայի ժամանակ: