Արդարացրեցրին

06/02/2010

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազը միջնորդել է, որպեսզի Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի գործը կարճվի` ապացույցների բացակայության պատճառով: Դատավոր Գագիկ Ավետիսյանն արդարացման որոշում է կայացրել Արշալույս Հակոբյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել Քր. օր-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նա ձերբակալվել էր 2009թ. հուլիսի սկզբին եւ 4 ամիս անցկացրել անազատության մեջ: Հոկտեմբերին դատախազը միջնորդել էր փոխել նրա խափանման միջոց կալանքը: Հակոբյանի դատը մինչ օրս սկսվում ու հետաձգվում էր: