Մոխիրների միջից վերածնվողները

07/09/2005

Անցյալ տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մերձակայքում «միանգամայն
պատահաբար» հրդեհ էր բռնկվել։ Այն ժամանակ չարացած եւ թունավոր
լրատվամիջոցները ենթադրեցին, թե ամենայն հավանականությամբ, այդ տարածքը
հետագայում կկառուցապատվի։ Իշխանություններն, իհարկե, իրենց ազնիվ
վրդովմունքը հայտնեցին նման չարամիտ զրպարտության առթիվ, եւ հարցը փակվեց։

Այս տարի նույն այդ տարածքում ինչ-որ շինարարություն է ընթանում։ Թե ով եւ ինչ է կառուցում՝ հայտնի չէ։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս ամռանը նույնպես Ծիծեռնակաբերդի
հուշահամալիրի մերձակա պուրակում «միանգամայն պատահաբար» հրդեհ է բռնկվել։
Ընդ որում, կառուցապատման համար շատ հարմար մասում։