Տոտալ հարձակում

06/02/2010

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ հայտարարել է, որ իրենց կուսակցության դեմ հստակ քաղաքական պատվեր է իրականացվում` «Ժառանգությանը» հնարավորինս շրջափակելու ուղղությամբ: «Անցած շաբաթվանից սկսվել է մի նոր տոտալ հարձակման փորձ «Ժառանգության» վրա` խեղաթյուրումներով, ցեխ շպրտումներով եւ գումարած դրան՝ արդեն իսկ բոլորիս պարզ է դառնում, որ քաղաքական որոշում կա իշխանությունների կողմից բոլոր միջոցներով շրջափակման ենթարկել «Ժառանգությանը», այդ թվում նաեւ՝ միջազգային պատվիրակություններում մասնակցության հարցում»: