Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի կողմից Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Կաթողիկե հայոց առաջնորդ է նշանակվել Մխիթարյան Ուխտի միաբան Վահան Ծայրագույն Վարդապետ Օհանյանը: Ըստ Հայ Կաթողիկե առաջնորդարանի դիվանի, Առաջնորդ Հոր նստավայրը կլինի Գյումրիում եւ Երեւանի Քանաքեռի Կաթողիկե կենտրոնում: