«Կա սուտ, անպատկառ սուտ է, եւ կա վիճակագրություն»: Երեկ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ եթե վիճակագրությունը դառնում է քաղաքականության պատանդ, ապա այն վերածվում է ինչ-որ բան քողարկելու լուրջ միջոցի: Սակայն վատն այն է, որ Ադիբեկյանն այս հայտարարությունն արել է ոչ թե իր օրինակի վրա, այլ Ադրբեջանի: Ըստ նրա` Ադրբեջանն իրականում ունի 6 միլիոնից պակաս բնակչություն, սակայն անցած ամիս «թղթի վրա» տոնել է իր 9-միլիոներորդ մարդու ծնունդը: