Լուրեր` Լոնդոնից

30/01/2010

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով պետնախարար Քրիս Բրայանի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր, Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Նրանք ընդգծել են բարձրաստիճան այցելությունների կարեւորությունը երկկողմ համագործակցության խթանման համար: Նաեւ գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման առնչությամբ, մտքեր փոխանակել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վերաբերյալ: Էդ. Նալբանդյանն ու Ք. Բրայանն անդրադարձել են նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հյուսիսային Իռլանդիայում ընթացող գործընթացներին: Նախարարներն արծարծել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Բրայանը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը: