«Սա առաջին ապրիլի 24-ն է լինելու, որտեղ հայերիս որոշումները նվազագույն ազդեցություն են ունենալու: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ինչ կբանակցեն իրենց խնդիրները լուծելու համար»,- մեր թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով ԼՂՀ հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացներին վերաբերող հարցերին: «Թուրքիան արդեն ստացել է այն նվազագույնը, ինչին ձգտում էր` թե՛ փաստաթղթերի բովանդակության, թե՛ ողջ գործընթացն իր օգտին շահարկելու առումով: Եվ հիմա փորձում է ստանալ առավելագույնը` Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմանը»,- ասել է Վ.Օսկանյանը: