Աճելու է

28/01/2010

Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի` 2010թ. մի շարք երկրներում արձանագրվելու է տնտեսության աճ: Այդ կանխատեսումներով` 2010թ. ընթացքում ՀՀ տնտեսության աճը կկազմի 3,9 տոկոս, մինչդեռ հոկտեմբերին, նույն կազմակերպության գնահատականներով, աճը կազմում էր միայն 3,1 տոկոս: Ըստ ԱՄՀ փորձագետների` ԱՄՆ տնտեսությունը կաճի 2,7 տոկոսով, իսկ նախկինում այդ գնահատականը եղել է 1,5 տոկոս: Չինաստանի տնտեսությունը կաճի մոտ 10 տոկոսով, իսկ եվրոյի գոտու 16 երկրներում տնտեսությունը կաճի 1 տոկոսով, թեեւ նախորդ գնահատականներում աճը կազմում էր համապատասխանաբար` 1,5 եւ 0,3 տոկոս: