Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունվարի 29-30-ը պաշտոնական այցով Երեւան կժամանի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, այցի ընթացքում կքննարկվեն Մոսկվայի եւ Երեւանի 2008-2011թթ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող, ինչպես նաեւ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրներ: Նշենք, որ ռուսական քաղաքական շրջանակներում խոսում են, որ Լուժկովը առաջիկայում հրաժեշտ է տալու Մոսկվայի քաղաքապետի պաշտոնին, եւ բացառված չէ, որ ընդհանրապես հեռանա քաղաքականությունից: Այնպես որ, ըստ որոշ աղբյուրների, Լուժկովը Երեւան է գալիս ավելի շատ այստեղի իր բիզնեսների հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով: