Քոչարյանից հետո

26/01/2010

Այսօր Հայաստան է ժամանելու Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի գլխավորած պատվիրակությունը` Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ըստ Հայաստանի Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության, այցի ընթացքում նախատեսված են Մանուչեհր Մոթաքիի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: