«Քաղաքական գործունեություն ծավալելու համար շատ խելք պետք չէ» արտահայտությունն անելով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատի է ունեցել որոշ գործիչների: Երեկ նման հայտարարություն է արել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` նշելով, որ ԱԺ-ում ուրիշների որոշումներով առաջնորդվող պատգամավորներ կան: «Ճիշտն ասած` ես էլ առանձնապես շատ խելք չունեմ, բայց որոշ չափով զբաղվում եմ քաղաքականությամբ: Իսկ քաղաքական գործիչներին շատ խելք պետք է, հատկապես արտաքին քաղաքականություն վարողներին»,- ասել է նա:
Ըստ ՀՀԿ փոխնախագահի, ԱԺ-ում կան մարդիկ, ովքեր կողմնորոշվում են ըստ իրենց խմբակցությունում լուրջ քաղաքական գործունեություն ծավալող մարդկանց կարծիքների: Եթե խմբակցությունը որոշում է, որ պետք է օրինագիծն անցնի, պատգամավորը քվեարկում է դրա օգտին: «Ես ինքս օրինագծերի մեջ խորամուխ չեմ լինում, բայց վստահում եմ մեծ փորձ ունեցող իմ ընկերներին եւ քվեարկելով` հաճախ ներկայացնում եմ իրենց դիրքորոշումը: Սրա մեջ վատ բան չկա, ամբողջ աշխարհում է այսպես»,- ասել է նա: