Նոր տնօրեն` HSBC-ում

23/01/2010

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում 2010թ. փետրվարի 1-ից Թիմ Սլեյթերին կփոխարինի տիկին Ասթրիդ Քլիֆորդը, ով «Էյչ-Էս-Բի-Սի Խմբում» աշխատում է շուրջ 19 տարի: Այդ ընթացքում նա աշխատել է 9 երկրներում` Հոնկոնգում, Թայվանում, Վիետնամում, Օմանում, Դուբայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ջերսիում եւ Միացյալ Թագավորությունում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ բանկային գործունեության բազմաթիվ ոլորտներում` մասնաճյուղերի ցանց, առեւտրավարկային, գործառնական, աուդիտ, մարդկային ռեսուրսների կառավարում եւ վերապատրաստում: Մինչ Հայաստան գալը Ա. Քլիֆորդն աշխատել է «Էյչ-Էս-Բի-Սի Խմբում» Դուբայում որպես Ապահովագրության գծով տարածաշրջանային ղեկավար: Նա ունի Հոգեբանության բակալավրի կոչում, ինչպես նաեւ տնտեսագիտության մագիստրոսի կոչում Լոնդոնի տնտեսագիտության բարձրագույն դպրոցից: Թիմ Սլեյթերը, ով «Էյչ-Էս-Բի-Սի Խմբում» իր 25-ամյա կարիերայի ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ մի շարք երկրներում, նոր դեր է ստանձնելու Բուենոս Այրեսում` որպես «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Արգենտինայի» Ռիսկերի գծով գլխավոր կառավարիչ: