Երեկվանից Վրաստանը պաշտոնապես լքել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը: Վրացական պատվիրակությունը Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին չի մասնակցել 2008-ի օգոստոսից: Վրաստանի հետ աշխատանքները դադարեցնելու մասին որոշումը խորհրդարանն ընդունել է 2008թ. օգոստոսի 14-ին: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ից Վրաստանը դադարեցրել էր իր անդամակցությունն ԱՊՀ-ին, սակայն չէր հրաժարվել կազմակերպության շրջանակներում կնքած մի շարք տնտեսական համաձայնագրերից: ԱՊՀ կազմից դուրս գալու աշխատանքները Վրաստանը սկսել էր դեռեւս 2008թ. օգոստոսի 12-ից, ի նշան բողոքի եւ ռուսական կողմի գործողությունների: