ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, 2009թ.-ի տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանի 325 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե կատարվել է 154.8 մլրդ դրամ հարկային վճարումներ կամ պակաս նախորդ տարվա տասնմեկ ամիսներից 37.3 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում նշված ընկերությունների՝ իրացումից հասույթը կազմել է 1.6 տրիլիոն դրամ։ Նշենք նաեւ, որ խոշորագույն հարկատուների՝ «Ղ-Տելեկոմ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «ՀայՌուսգազարդ», «Հայկական երկաթուղի», «Օրանժ Արմենիա», «Մաքուր երկաթի գործարան», «Հարավկովկասյան երկաթուղի», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն», «Գրանդ-Տոբակո» եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2009թ.-ի առաջին 11 ամիսներին նախորդ տարվա տասնմեկ ամիսների համեմատությամբ պետական բյուջե է վճարվել 38.0 մլրդ դրամով պակաս գումար: