Վերջին երկու օրերին խոզագրիպի նոր դեպքեր Հայաստանում չեն գրանցվել: Այդ մասին «Ա1+»-ին ասել է Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: Նրա խոսքերով` երեկ տեղի է ունեցել A/H1N1-ին նվիրված հերթական ընդլայնված նիստը, եւ նախարար Հարություն Քուշկյանին զեկուցվել է, որ սուր շնչառական հիվանդությունների նվազում է նկատվել: Ըստ Շ. Հունանյանի` դեկտեմբերի վերջերից սկսած մոտ 5 անգամ նվազել են հիվանդությունները: Մոնիտորինգը շարունակվում է, եւ ստուգվում են դպրոցից երեխաների բացակայությունների պատճառները: Նրա խոսքերով` Առողջապահության նախարարը հրահանգել է նույն ձեւով աշխատել եւ ուշադրության կենտրոնում պահել հատկապես հղիներին: Թեժ գծի զանգերը նույնպես նվազել են:
Ի դեպ, Հայաստանում գրանցվել է խոզագրիպի 119 դեպք, որոնցից 3-ը՝ մահվան ելքով: