Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) հակամենաշնորհային օրենսդրության խախտման նշաններ է արձանագրել «Տրոյկա դիալոգ» ընկերության գործողություններում` կապված ֆիզիկական անձանց ակտիվների կառավարման հետ: Այդ մասին հաղորդել է ռուսական «Vedomosti» պարբերականը: Ինչպես նշել է ԴՀԾ-ի Ֆինանսական շուկաների վերահսկման վարչության պետ Յուլյա Բոնդարեւան, ծառայությունը ստացել է չորս բողոք այն մասին, որ ընկերության կայքում եւ բաց նյութերում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում ընկերության գործողություններին: Ըստ նրա, հետաքննությունը տեւել է մոտ կես տարի, եւ «Տրոյկա դիալոգն» արդեն ընդունել է մեղադրանքների մի մասը: «Տրոյկա դիալոգի» ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: