Նոր ռեցեսիա

22/12/2009

2001թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր ամերիկացի տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցը կանխատեսել է, որ ամերիկյան տնտեսությունը 2010թ. երկրորդ կեսին կարող է կրկին ռեցեսիայի փուլում հայտնվել: Ըստ նրա, հավանականությունը, որ տնտեսության զարգացումը կդանդաղի, շատ մեծ է: «Բացի այդ, շատ հնարավոր է, որ աճի ցուցանիշը բացասական լինի»,- ասել է Ստիգլիցը: Գիտնականը նախազգուշացրել է, որ ամերիկյան վարչակազմը պետք է պատրաստ լինի տնտեսության աճի խթանման նոր միջոցների: «Եթե տնտեսությունը սկսի վերականգնվել, կառավարությունը ստիպված չի լինի փողեր ծախսել, սակայն, եթե իմ կանխատեսումներն իրականանան, տնտեսությունն այնքան կթուլանա, որ մենք կհայտնվենք շատ բարդ իրավիճակում»,- նշել է նա: