Սրընթաց հույսեր

17/12/2009

«Միացյալ Նահանգները հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում սրընթաց տեղաշարժեր տեղի կունենան»,- երեկ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Ամերիկացի դիվանագետն ասել է նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի հարցով իրենք ակտիվորեն զբաղվում են, ԵԱՀԿ Մինսկի խումբը եւս ակտիվորեն գործում է:«Հուսով եմ, որ մոտ ժամանակներս առաջընթացը ձեռք կբերվի: Դա շատ կարեւոր է մեզ համար: Հիմնարար սկզբունքների հետ կապված կա որոշակի պայմանավորվածություն, ինչը կարող է շատ կարեւոր լինել հակամարտության լուծման գործում, – ասել է Գորդոնը` ավելացնելով,- Կարծում եմ, հակամարտության կարգավորումը օգտակար կլինի բոլոր կողմերի համար»: